Կուրսկում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 5,800 զինվորական. ՌԴ ՊՆ

Մանրամասներ
Կուրսկ

Ընդհանուր առմամբ, օգոստոսի 6-ից ի վեր, Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 5,800 զինվորական, հաղորդել է ՌԴ ՊՆ-ն

«Հակառակորդը կորցրել է 72 տանկ, 31 հետևակի մարտական մեքենա, 58 զրահափոխադրիչ, 383 զրահատեխնիկա, 177 մեքենա, 37 հրանոթ, 5 զենիթահրթիռային համակարգ, 11 համազարկային կրակի ռեակտիվ կայանք, այդ թվում՝ 3 MLRS HIMARS և 1 MLRS, 9  ռադիոէլեկտրոնային պայքարի կայան և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։