Գերմանական ավտոմեքենաշինական արդյունաբերության ներկայացուցիչները շուրջ 60 մլրդ եվրո կներդնեն էլեկտրաքարերի ստեղծման եւ ավտոմատացված վարման մեջ, Ժնեւում ընթացող մոտոր-շոուի ժամանակ Reuters-ին հայտնել է Ավտոմեքենաշինական ինդուստրիայի ասոցիացիայի ղեկավար Բերնհարդ Մաթեսը:
«Մենք հաջորդ 3 տարիների ընթացքում ավելի քան 40 մլրդ եվրո կներդնենք էլեկտրակամ ավտեմեքենաշինության մեջ եւ եւս 18 մլրդ եվրո կներդրվի թվայնացման մեջ, ինչպես նաեւ ավտոմատացված վարման հետ կապված»,- ասել է նա
Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում գերմանացի արդյունաբերողները կներկայացնեն նշված տեսակների ավտոմեքենաների մոտ 100 մոդելներ:
0Comments