Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները ստեղծել են մտքերը կարդացող գլխարկ, որը հիշեցնում է «Հարի Փոթերից» բաշխող գլխարկը, հայտնում է The Boston Globe-ը։
Ամերիկյան ինժեներները հաստատել են, որ սարքը ստեղծելիս ոգեշնչվել են անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերից եւ հայտնի ֆիլմի գլխարկից։
Նշվում է, որ ուսանողուհիներից Նատալյա Կոսմինան հորինել է «մտածող գլխարկ», որը ֆիքսում է մարդկային ուղեղի ակտիվությունը եւ ճանաչում այն օբյեկտները, որ պատկերացնում է մարդը։
Կոսմինայի խոսքերով, այս գլխարկը ստեղծվել է նրա համար, որպեսզի օգնի ուսանողներին բարձրացնել ինքնագնահատականը եւ առաջադիմությունը։
0Comments