ԱԱԾ-ն գրանցված չէ սոցիալական ցանցերում

«Ֆեյսբուքում» գործող էջն անհայտ անձի նախաձեռնությունն է

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տիրույթում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է, և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:

Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: «Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում: Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք: