Դիարբեքիրում հայտնաբերվել է 800 տարվա վաղեմություն ունեցող եբրայերեն գիրք

22 էջից բաղկացած կաշվե կազմով գրքի էջերին պատկերված են Հիսուս Քրիստոսն և Սուրբ Մարիամ Աստվածածինը

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում մի խումբ անձանց մոտից առգրավվել է 800 տարվա վաղեմություն ունեցող կրոնական թեմայով եբրայերեն գիրք։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Դիարբեքիրի նահանգապետարանի կողմից արված հայտարարության համաձայն այս գործով ձերբակալվել է 4 հոգի, որոնք փորձել են վաճառել գիրքը: 

22 էջից բաղկացած կաշվե կազմով գրքի էջերին պատկերված են Հիսուս Քրիստոսն և Սուրբ Մարիամ Աստվածածինը: