Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել

Մանրամասներ
քպ

Վաղը՝ ապրիլի 27-ին, կնշվի Նիկոլ Փաշինյանի հորինած և Սերժ Սարգսյանի հրաժարականին նվիրված «Քաղաքացու օրը»։

«Հրապարակը» գրել էր, որ միջոցառման համար արդեն իսկ պետբյուջեից 19 մլն դրամ է հատկացվել որ տարբեր համայնքներում բանախոսություններով կազմակերպվեն ժողովրդի համար, սակայն, պարզվում է, որ բացի բանախոսութուններից նաև համերգներ էլ են լինելու, այդ նպատակի համար էլ 8.3 մլն դրամ է փոխանցվել « Բի ԹՈՒ ՋԻ» ՍՊԸ-ին։

Համերգներ լինելու են Երւանում՝ Հյուսիսային պողոտա, Գյումրիում՝ Վարդանանց հրապարակ, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան հարևանությամբ, Գավառի թատրոնի հարակից հրապարակում։