Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման շարունակությունը. Էստոնիայի ԱԳՆ

Մանրամասներ
էստոնիա

Էստոնիայի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը:

«Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները և առաջին սահմանային նշանի տեղադրումը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Ակնկալում ենք տեսնել գործընթացի շարունակությունը»,- ասված է գրության մեջ: