Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House

Մանրամասներ
ֆրիդոմ

Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով, հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ 

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի այս օրինաչափությունը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,– ասված է հայտարարության մեջ: