Սա քո համար է հող, պարոն Փաշինյան, սա մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչ

Մանրամասներ
քպ

Թող ոսիիկանությունը իրենց այստեղ ուղարկած մարդկանց գլխավորությամբ իմանան, որ սա Տավուշն է ու տավուշեցիները ո՛չ ոստիկանից, ո՛չ կարմիր բերետավորից, ո՛չ մեկից չեն վախենում։

Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։

«Բոլորս թուրքի գյուլի տակ մեծացած մարդիկ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանին մի բան կասեմ՝ պարո՛ն Փաշինյան, Վազգենից ցիտատներ էիր անում, չես լսել, որ ասում էր պատերազմից խուսափելու լավագույն միջոցը  պատերազմին պատրաստ լինելն է, հիմա ինչ ես ասում՝ պատերազմից խուսափելու համար հողեր զիջե՞ք, չկա այդպիսի բան, սա քո համար է հող, պարոն Փաշինյան, սա մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք»»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։