Մի ուղերձ կա, որի հետ կապված մեր հարաբերությունները որոշակիորեն խաթարել ենք, կամ առնվազն ճշգրտելու անհրաժեշտություն ունենք եւ դա Հիսուս Քրիստոսի հետեւյալ ուղերձն է «Երանի խաղաղարներին, որովհետեւ նրանք Աստծո ոսդիներ պիտի կոչվեն»: Այս մասին Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման շամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, օրվա խորհրդով փորձում եմ ընդգծել մեր ընթացիկ օրակարգը եւ խաղաղության օրակարգի մասին խոսել նաեւ: Օրվա խորհուրդն ընդգծելով ուզում եմ նաեւ Լեռան քարոզի մի ուղերձի էլ անդրադառնամ, որում ասվում է «Երանի սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն»: Ըստ էության սգավորները մենք ենք, որովհետեւ մենք սգում ենք մեր հազարավոր զոհերին, որոնք մենք ունեցել ենք պատերազմների ընթացքում: Ես կարծում եմ, որ խաղաղությունը կարող է լինել մեր մխիթարությունը եւ մեր մխիթարությունը կարող է լինել ՀՀ-ն, որը լինի անվտանգ, զարգացած, ազատ եւ երջանիկ: Լեռան քարոզի եւս մեկ ուղերձ, կարծում եմ, շատ համապատասխանում է մեր ընթացիկ իրավիճակին եւ ընթացիկ գործունեությանը եւ այդ ուղերձը հետեւյալն է «Երանի ձեզ, երբ ձեզ հալածեն ու նախատեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ սուտ, չար խոսք ասեն»: Հիսուս Քրիստոսը այսպիսով խոսում է իր եւ իր հետեւորդների մասին եւ տեսնում եմ, որ խաղաղության մեր ձգտումների եւ խաղաղության մեր օրակարգի պատճառով մեզ շատ հայհոյում են, եւ բազում ստեր են ասում»,-ասաց Փաշինյանը, ըստ էության, իրեն համեմատելով Հիսուս Քրստոսի հետ:
Նրա խոսքով՝ ստերից ամենաարտահայտիչը այն խոսույթն է, որ ՀՀ կառավարությունըպատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին:
«Դա որեւէ կապ չի կարող ունենալ իրականության հետ: Առիթ ունեցել եմ ասելու եւ այսօր էլ կասեմ, որ ՀՀ-ում երբեւէ չի եղել Կիզիլհաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասքիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղեր, որը չի կարելի շփոթել Բաղանիս գյուղի հետ»,- ասել է նա:
Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանն ասել է, որ իրենց կառավարությունը երբեւէ հավակնություն չի ունեցել եւ այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների վերաբերյալ:
0Comments