Մեգան Մարքլի ապագա երեխայի սեռն «իմացել են» փաթեթավորումից

Հարիի եւ Մեգանի ընտանիքում առաջին երեխային սպասում են արդեն այս գարնանը

Մեգան Մարքլի ընկերուհին տոնախմբությանը բերել էր մի պայուսակ, որի միջից վառ փաթեթավորում էր երեւում: Սոցցանցերի օգտատերերին դժվար չէր դրա գույնով ենթադրություն անելը։

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի մոտալուտ ծննդյան կապակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ նկատել են մի ընծա, որը մատնանշում է փոքրիկի սեռը: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել հետաքրքրական առարկան: Լուսանկարները հրապարակել են Just Jared պորտալում:

Փաթեթավորում

Խոսքը վերաբերում է այն պայուսակին, որը եղել է ապագա մոր հյուրերից մեկի՝ դերասանուհի Էբիգեյլ Սփենսերի ձեռքին: Դրա միջից երեւում էր նվերի վառ-երկնագույն փաթեթավորումը: Ամուսնական զույգի երկրպագուների եզրակացությունն ակներեւ է՝ տղա է ծնվելու:

Ինչպես ավելի վաղ գրել է Լայֆը, հանուն այս հանդիպման Սասեքսի դքսուհին գաղտնի ժամանել էր Նյու Յորք: Երեկույթի հյուրերի թվում էին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը եւ մենակատար Ջեսիկա Մալրունին: Հարիի եւ Մեգանի ընտանիքում առաջին երեխային սպասում են արդեն այս գարնանը: