Հանգստի համար ամենամատչելի երկրներից է Հայաստանը

Ցուցակում ընդգրկված են նաև էկզոտիկ երկրներ

Հանգստի համար ամենամատչելի երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան, Վրաստանը։ Ռիա նովոստիիհաղորդմամբ, այս մասին գրում է Skyscanner-ը։ Փորձագետները հաշվարկել են երկու շաբաթով երկու մեծահասակի համար երեսուն երկիր այցելության արժեքը (հաշվի առնելով ռուսական քաղաքներից տոմսի միջին արժեքը), որքան կարժենա հյուրանոցներում կամ վարձակալած տներում մնալը, սրճարանում կամ ռեստորանում ուտելը, տրանսպորտի և հաճույքների համար ծախսերը։

Ցուցակում ընդգրկված են նաև էկզոտիկ երկրներ՝ Հնդկաստան, Նեպալ, Մարոկո, Ինդոնեզիա, Տանզանիա։ Բյուջետային ուղևորություններ կարելի է անել նաև Վիետնամ և Շրի Լանկա։


 

Աղբյուր` Panorama.am