Տիտղոսային ընդդիմությունը իշխանության հայելային արտացոլումն է․ Սարգսյան

Մանրամասներ
ընդիմություն Նիկոլ Փաշինյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարան կոչվող հիմնարկում անցած ավելի քան երկու տարում բացի հարցեր հնչեցնելուց, պաթոսով ելույթներ ունենալուց, ջրի շիշ նետելուց, ՔՊ-ական երեսփոխանների հետ ձեռնամարտի բռնվելուց, Հայաստանի համար կարևոր ի՞նչ հարցեր է լուծել, կամ կանխե՞լ է ՔՊ-ական իշխանության այն գործողությունները, որոնք վնաս են պատճառել մեր պետությանը։

Պետության ցուցափեղկը կարգին է, իսկ ներսում՝ բարդակ։ Ցանկացած երկրում տիտղոսային ընդդիմությունը իշխանության հայելային արտացոլումն է, և դա քաղաքագիտական աքսիոմա է»։