Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. |
«Բարդակը Հայաստանում չի ավարտվում
Որպեսզի ըմբռնում լինի այս երկրում տիրող տոտալ բարդակի մասին, բերեմ արդիական օրինակ։
Դուք կարող եք մեկ շաբաթ առաջ առցանց գնել Երևան-Գյումրի գնացքի տոմս, քանի որ տոմսերն օպերատիվ կերպով մշտապես վաճառվում են:
Ժամանում եք կայարան, և ձեզ տեղեկացնում են, որ գնացքը չեղարկվել է։ Այն պարզապես չի լինելու։
Բնականաբար, ՀԿԵ-ի կայքում որևէ բան գրված չէ։ Փոստի կամ SMS-ի տեսքով ահազանգեր դուք նույնպես չեք ստացել:
Բանակը հիմնովին ոչնչացրեցին։ Քանդեցին անվտանգության ողջ համակարգը՝ նշանակելով ոչ կոմպետենտ մարդկանց։ Քանդեցին պետական կառավարման ողջ համակարգը։ Իսկ հիմա հասել ենք ամենացածր մակարդակին։
Բայց կմեղադրեն, իհարկե, «նախկիններին» կամ «ռուսներին»»։
Աղբյուրը` Սերգեյ Մելքոնյան
0Comments