Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը

Մանրամասներ
եվրոպա

Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը.

«Միևնույն ժամանակ ԵՄ-ն հավատում է, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին։

ԵՄ-ն հանձնառում է աջակցելու այս գործընթացին»,- գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիրա Մասրալին։