Այսօր Անկախության հռչակագրի ընդունման օրն է:
իր անվանմանը չէր համապատասխանում, քանի որ անկախություն չէր հռչակում:
Պարզապես այդ ժամանակ խորհրդային հանրապետությունները, անգամ դրանց կազմի մեջ մտնող ինքնավար կազմավորումները ընդունում էին անկախության/սուվերենության հռչակագրեր, տենց մի բան էլ Հայաստանը ընդունեց՝ մոդայից հետ չմնալու համար:
Այն չդարձավ մեր անկախ պետականության իրական հիմքը հենց այդ պատճառով՝ ընդունվեց օրվա խնդիրների համար:
Միգուցե դա է նաև պատճառը, որ խոսելով Անկախության հռչակագրից, շատերը հիշում են մյուս տարի Անկախություն հռչակելու որոշումը, որն ընթերցում է Արամ Մանուկյանը, այն էլ զուտ անվան պատահական համընկման պատճառով:
Գիտեմ շատերիդ դուր չի գա այս միտքը, բայց մեծ հաշվով Անկախության հռչակագիր «առողջ» ուժերին, կամ ինչպես այն ժամանակ էր ընդունված ասել «փռչոտներին» տվեց հնարավորություն անխոչընդոտ թալանելու Սովետական Հայաստանի կուտակած ազգային հարստությունը:
Թալան, որը չգիտես ինչու, հետագայում վերագրվեց 2-րդ և 3-րդ նախագահներին, որոնք դրա հետ կապ չունեին:
Տիգրան Աթանեսյան
0Comments