Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես մարզաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը, մինչդեռ սեքսի առաջնությունը, չնայած ամենին, արդեն սկսվել է, գրում է Հրապարակը։
Հունիսի սկզբին տեղեկություններ եղան, որ Շվեդիան պաշտոնապես ճանաչել է սեքսը որպես սպորտ, և որ սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի Գյոթեբորգում՝ Շվեդիայի Սեքսի ֆեդերացիայի (SSF) կազմակերպմամբ։ Մրցաշարի կազմակերպչի տարածած այս հայտարարությունները երկրում սկանդալ են առաջացրել՝ սպորտի նախարարությունը ստիպված է եղել պաշտոնական հերքել։ Պարզվել է, որ ստրիպտիզ ակումբների ցանցի և SSF կայքի սեփականատեր, Շվեդիայի քաղաքացի Դրագան Բրատիչը, իրոք, դիմել է սեքսը որպես սպորտ գրանցելու համար, սակայն հայտը մերժվել է ու «Սեքսի ֆեդերացան» այդպես էլ չի ձևավորվել։
Չնայած դրան, սեքսի առաջնությունը մեկնարկել է հունիսի 8-ին։ Այս պահին դրան մասնակցում է 19 երկրի ներկայացուցիչ։ Մինչ մրցույթի մեկնարկը բոլոր մասնակիցները ստուգվել են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համար։
Առաջնությունը կտևի մի քանի շաբաթ։ Մրցումները կշարունակվեն օրական վեց ժամ, մարզիկները կմրցեն 16 տարբեր անվանակարգերում: Մրցաշարը կներառի երեք փուլ. որակավորման փուլն անցնելու համար անհրաժեշտ կլինի որոշակի քանակությամբ միավորներ հավաքել: Մրցույթի մասնակիցներին կդատի հինգ դատավորներից բաղկացած ժյուրին, սակայն եզրափակիչ փուլում ամեն ինչ կորոշի հանդիսատեսը, ում կառաջարկվի առցանց քվեարկել հաղթողի օգտին։
0Comments