14 ահաբեկիչ է ոչնչացվել Եգիպտոսում

Անվտանգության ուժերը առգրավվել են նաև մեծ քանակությամբ պայթուցիկ

Եգիպտոսի անվտանգության ուժերը ոչնչացրել էն 14 ահաբեկիչների եւ առգրավել մեկ տոննա պայթուցիկ Սինայան թերակղզու հյուսիսային մասում գործողությունների ժամանակ:

Ինչպես հաղորդում է AP-ն, ահաբեկիչների հետ բախումները տեղի են ունեցել Էլ-Արիշ քաղաքից դուրս. ծայրահեղականները մտադրված էին տեղադրել ճանապարհամերձ ռումբեր Ռաֆախ եւ Շեյխ Զուվեյիդ քաղաքներում: Զենքով եւ պայթուցիկներով թաքստոցները հայտնաբերվել էին Սինայ Ջաբալ ալ-Հալալի լեռնային հատվածներում: