Գործարար չեմ, այլ սեփականատեր: Այս մասին այսօր Ա-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է, այն հարցին, թե արդյո՞ք գործարարը կարող է լինել պատգամավոր:
«Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը: Թեման փակ է, անիմաստ է դրա մասին խոսել»,-ասաց Ծառուկյանը:
Իսկ, թե ո՞րն է օլիգարխի սահմանումը Ծառուկյանը պատասխանեց.
«Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, պաշտոնի լինելով՝ դարձել է միլիարդատեր: Եթե չգիտեիր, գրանցի՛ր մոտդ»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին՝ արդյո՞ք սա օլիգարխի կլասիկ սահմանումն էր, Ծառուկյանը հայտնեց. «Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ»:
0Comments