Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Մելբուրնի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հակահրդեհային համակարգի անսարքության պատճառով: Այդ մասին հաղորդում է TASS-ը:
Տեղի ժամանակով 9: 40-ին օդանավակայանի օդային երթևեկության կառավարման կենտրոնում միացել է տագնապի ազդանշանը: Աշխատակիցները շտապ տարհանվել են: Դադարեցվել են բոլոր թռիչքները:
Առնվազն ութ ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել: Ավելի ուշ, ինքնաթիռներին ընդունել են Կանբերայի և Սիդնեյի օդանավակայանները:
Պարզվել է, որ տագնապը կեղծ է եղել, ազդանշանի միացման պատճառը եղել է օդանավակայանի հրդեհային համակարգի անսարքությունը: Տեխնիկական խնդիրը վերացվել է մեկուկես ժամվա ընթացքում:
Մելբուրնի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը
Պատճառը տագնապի ազդանշանի միացում է եղել
0Comments