«Փյունիկի» սան, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետ կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Արզումանյանը, հիշեցնենք, ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի պետն է և զբաղվում է Հայաստանում և արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հայտնաբերմամբ ու տարբեր տարիքային հավաքականներին խորհուրդ տալով:
33-ամյա Արզումանյանն անցած տարվա հոկտեմբերին` մոտ 13 տարվա կարիերայից հետո հայտարարեց այն ավարտելու մասին:
0Comments