Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համաձայն, ՀՀ ՊԵԿ-ից բռնագանձման ենթակա գումարները ներկայում ՊԵԿ-ի կողմից վճարվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների շրջանակում:
Նկատի ունենալով, որ ընթացակարգը ժամանակատարության պատճառով դժգոհություն է առաջացնում՝ դատական ակտի համաձայն պահանջատեր հանդիսացող կողմերի մոտ, Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել և համաձայնեցվել է նոր ընթացակարգ:
Այսուհետ ՀՀ ՊԵԿ-ից գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները կկատարվեն պահանջատեր հանդիսացող կողմի գրավոր դիմումի հիման վրա:
Դիմումում պարտադիր ներառման ենթակա են հետևյալ տեղեկությունները.
1.Դիմողի անձնական տվյալները (անձնագրի/նույնականացման քարտի սերիան, համարը, դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելու դեպքում կցվում է նաև լիազորագիրը), առկայության դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը,
2.Դատական գործի համարը,
3.Բանկը և բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցվի գումարը:
0Comments