Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսում խոսել է Գրիգորյանին ազատ արձակելու մասին: Բաղդասարյանը պատմել է, որ ըստ մեղադրող կողմի, մնալով ազատության մեջ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունը կլքի.
«Պաշտպոնապես հայտարարում են, որ կալանքից ազատելու դեպքում նա կգնա Արցախ, իսկ Արցախը Հայաստան չէ, և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից հետ բերելու»,-ասել է նա:
Հարցին, թե բացի առողջական վիճակը, դատարանն ուրիշ ի՞նչ հիմքով է ազատ արձակել Մ. Գրիգորյանին, վերջինը նշել է. «Դատարանն օրենքով սահմանված կարգով քննեց միջնորդությունը գրավ կիրառելու հետ կապված և գտավ, որ այն իրավաչափ է՝ կայացնելով համապատասախան ակտը»: Թե ի՞նչ հիմքերով, փաստաբանը չպատասխանեց՝ նշելով, որ չի հասցրել ծանոթանալ դատական հիմքերին, դա կանի տոներից հետո:
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, որով Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, փաստաբանի խոսքով, դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում կարմրելուց:
0Comments