Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԵԿՄ–ն լուծարվի։
«Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի։ Ես մեկնաբանություն չունեմ այս հարցով»,– ասաց նա։
ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանն էլ Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ չէ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը։ «Նման արտահայտություններին Երկրապահ վարչությունը պաշտոնապես կպատասխանի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հայտարարության մեջ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Երկրապահ կամավորականների միությունը պետք է լուծարվի, քանի որ նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն:
«Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն և այլն, պետական գործառույթներ են և պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով:
Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը»,– հայտարարությունում նշել էր Ժիրայր Սեֆիլիյանը:
0Comments