Մի քանի հազար իրանցիներ («Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» աջակիցներ) բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի փողոցներում՝ կոչ անելով հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին:
Al Arabiya-ի փոխանցմամբ, ընդդիմադիր իրանցիների բողոքի ակցիային են մասնակցել նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:
Ակցիայի մասնակիցները ծածանել են կազմակերպության հիմնադրի՝ Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ պատկերներով պաստառներ:
Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովել են ֆրանսիացի ոստիկանները:
0Comments