Շուրջ 300 000 մարդ՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքների փողոցներում

Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ

Ֆրանսիական ամենախոշոր արհմիություններից մեկի՝ CGT-ի («Աշխատանքի համընդհանուր համադաշնություն») կոչով նախօրեին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ, այս մասին գրում է korrespondent.net-ը:

France
Հայտնի է, որ ցույցեր են անցկացվելինչպես Փարիզում, այնպես էլ Մարսելում, Լիոնում, Ստրասբուրգում և մի շարք այլ քաղաքներում:
Հատկանշական է, որ ակցիային են միացել նաև «դեղին անթև բաճկոնների» շարժման անդամները, որոնք ավելի վաղ խուսափում էին արհմիությունների կազմակերպած ակցիաներից:

France
CGT-ի ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը դա մեծ հաջողություն է որակել՝ ընդգծելով, որ բաճկոնների գույնից զատ իրենց միջև իրականում որևէ տարբերություն չկա:
Հայտնի է, որ զանգվածային ցույցերի հետևանքով նախօրեին զբոսաշրջիկների համար փակ է եղել նաև Էյֆելյան աշտարակը, քանի որ դրա աշխատակազմը նույնպես միացել է ցուցարարներին:
Ցուցարարները պահանջել են աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ: