ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի խոստացել է, որ առաջիկա շաբաթներին «բազմաթիվ իրադարձություններ» կլինեն։
«Մենք պատրաստվում ենք շատ բաներ անել։ Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում դուք շատ բաներ կտեսնեք», – լրագրողներին ասել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում այժմ հազարավոր գործարաններ են կառուցվում։ Նրա խոսքով՝ իր սահմանած մաքսատուրքերը շատ կարևոր են դրանց համար։
«Եթե դուք հենց հիմա վերացնեք այդ մաքսատուրքերը, ապա այդ բոլոր գործարանները ստիպված կլինեն դադարեցնել շինարարությունը», – հայտարարել է նա։
