ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ։

Միևնույն ժամանակ, Թրամփը հրաժարվել է բացահայտել զրույցի մանրամասները։

«Չեմ կարող պատմել, թե կոնկրետ ինչ ենք քննարկել։ Պարզապես ասում եմ՝ համաձայնություն կլինի։ Դա մեծ գործարք կլինի և կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան։ Դա մեծ ու հիանալի համաձայնություն կլինի, և բոլորը գոհ կմնան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտնել է, որ չի հանդիպել ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ։

«Ոչ, միայն Ռուսաստանի գլխավոր ներկայացուցչի հետ»,- նշել է նա։

Դմիտրիևը ԱՄՆ-ում է գտնվում առաջին տիկին Մելանյա Թրամփի հրավերով։ Նա Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի հետ մասնակցել է Ալյոշկիում մարդասիրական գործողությանը նվիրված հանդիպմանը։

Ալյոշկիում մարդասիրական առաքելությունն իրականացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմեններ Յանա Լանտրաատովայի և Դմիտրի Լուբինեցի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Հրադադարի ռեժիմը գործել է հոկտեմբերի 27-ից և տևել գրեթե վեց օր։

Share.