Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ուղերձը, հաղորդում է Mehr-ը։
Հրապարակման պահին հանդիպման մանրամասներն ու ուղերձի բովանդակությունը չէին բացահայտվել։
Օրերս հաղորդվել էր, որ Պուտինն ու Ռեզային հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Ասիային։
Զրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնվել Պուտինի և ռուսաստանցի մյուս պաշտոնյաների հստակ դիրքորոշման համար, որոնք աջակցել են Իրանի ժողովրդին։
