Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի

«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից»։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Խաղաղության լեզուն և ապատեղեկատվության դեմ պայքարը» խորագրով հատուկ նիստի ընթացքում, որն անցկացվել է «Մշակույթի և մեդիայի հարցերով Բաքվի երկխոսության հարթակի» շրջանակներում։

«Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել։ Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններ առաջ քաշել։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր», — ասել է նախագահի օգնականը։

Share.