Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ընդունել խաղաղության համաձայնագիր, որը կենթադրի հակամարտության սառեցում ներկայիս ռազմաճակատի գծի երկայնքով։
Երբ Fox News-ի լրագրողը հարցրել է, թե արդյոք նա կհամաձայնի մի գործարքի, ըստ որի՝ ուկրաինական տարածքի 75%-ը կամ ավելին կմնա Կիևի վերահսկողության տակ, իսկ ներկայիս իրավիճակը պաշտոնապես կամրագրվի, Զելենսկին պատասխանել է․ «Այո»։
Այսպիսով, Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն է հայտնել համաձայնել մի պայմանավորվածության, ըստ որի՝ ներկայիս առաջնագիծը խաղաղության համաձայնագրում կսահմանվի որպես դե ֆակտո սահման։
