Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան նոր առաջարկի վերաբերյալ, որը քննարկվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Նորվեգիայում կայացած հանդիպման ընթացքում։

Հնդկաստանում լրագրողների հետ զրույցում Ռուբիոն նշել է, որ Ուիթքոֆը հանդիպումից հետո մեկնել է Ռուսաստան՝ Մոսկվային ներկայացնելու Զելենսկու հետ քննարկված որոշ գաղափարներ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե մյուս կողմը որքանով է պատրաստ ընդունել առաջարկները, ապա փորձել նվազեցնել կողմերի միջև առկա տարաձայնությունները։

Share.