ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Օսլոյում կայացած բանակցություններն արդյունավետ են եղել, և որոշակի առաջընթաց է գրանցվել։
Նրա խոսքով՝ հիմքեր կան Ուկրաինայում հակամարտության ընթացքում հրադադարի հասնելու համար։
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկի Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որոնց ընթացքում հնարավոր կլինի անդրադառնալ տեխնիկական հարցերին։
ԱՄՆ հատուկ բանագնացը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան։
Ուիթքոֆը Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ «դիզելային գործարքի» վերաբերյալ կայացրած որոշման համար։
Նշենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգ է բերել փաստաթղթեր, որոնցում ներկայացված են ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումները։
