Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Պատերազմն ավարտելու մասին համաձայնագիր կնքելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպումը պարտադիր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նրանք կարող են դա (ստորագրել խաղաղության պայմանագիրը) այլ կերպ անել։ Նրանց համար դժվար է գտնվել նույն սենյակում։ Ինձ համար միևնույն է, թե ինչպես դա կարվի»,— Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։ Նա հերթական անգամ նշել է, որ Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը «ուղղակի հսկայական է», և հենց դրա պատճառով էլ երկու երկրների առաջնորդները մինչ օրս չեն կարգավորել հակամարտությունը։

Share.