Նավթի գներն աճում են Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության, ինչպես նաև ԱՄՆ-ում էներգակիրների պաշարների նվազման վերաբերյալ տվյալների ֆոնին։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,41 դոլարով (1,3%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 110,2 դոլարի։ Երեքշաբթի օրը «Brent»-ն էժանացել էր 0,76 դոլարով (0,69%)՝ կազմելով 108,79 դոլար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում «WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,14 դոլարով (1,17%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 98,96 դոլարի։ Նախորդ նստաշրջանում այս պայմանագրի գինը նվազել էր 0,72 դոլարով (0,73%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97,82 դոլարի։
