ՀՀ կառավարությունը երկարաձգեց հոկտեմբերի համար պտուղ–բանջարեղեն և այլ սննդամթերք արտահանողների փոխհատուցումը:
Ծիրանի արտահանման համար սուբսիդիան կմնա 200 դրամ (մեկ կիլոգրամի համար), դեղձի, սալորի և նեկտարինի համար 250 դրամից կնվազի մինչև 200 դրամ, խնձորի, խաղողի տանձի համար կպահպանվի 150 դրամ սուբսիդիան, թզի համար 200 դրամ` մեկ կիլոգրամի համար:
Գինու արտահանման համար սուբսիդիան կմնա մեկ լիտրի համար 350 դրամ, սակայն ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար այն կսահմանվի կիսով չափ՝ 175 դրամ։
Կրկնակի կավելանա չրերի արտահանման սուբսիդավորումը` 250–ից դառնալով 500 դրամ, իսկ իշխան ձկան համար 1 350 դրամից կնվազի մինչև 1 150 դրամ։
Միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն 2026 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն արտահանվել է շուրջ 6106 տոննա պղպեղ, 5995 տոննա լոլիկ, 484 տոննա ելակ, շուրջ 13․2 մլն հատ և 145,2 տոննա ծաղիկ։ Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ծաղիկներ են արտահանվել 29, միրգ՝ 25, իսկ բանջարեղեն՝ 16 երկիր։
