Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

Ոսկու գները երկուշաբթի օրվա դրությամբ կտրուկ աճել են՝ նախորդ շաբաթ գրանցված անկումից հետո։

Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումներն աճում են 3%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 3621,8 դոլարի։ Նախորդ շաբաթ ոսկին էժանացել էր 9%-ով՝ հասնելով նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին։

Արծաթի ֆյուչերսները թանկանում են 3,2%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 42,36 դոլարի, իսկ պլատինի ֆյուչերսները՝ 1,5%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 1308,7 դոլարի։

Share.