ԱՄՆ-ն զինամթերքի զգալի պաշարներ ունի և ավելացնում է դրանց արտադրությունը։ Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Վախկոտներն ու դավաճանները պնդում են, թե Միացյալ Նահանգներում զինամթերքի պակաս կա։ Դա սուտ է։ Մենք ավելի շատ զինամթերք ունենք, քան երբևէ կարող էինք պատկերացնել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Հրապարակման մեջ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ երկրում զենքի պակասի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ արտադրության ծավալներն այժմ հասցվում են ռեկորդային ցուցանիշների։
