«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ թիմի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է «Ոսկե գնդակին»։

Մեսսին «Կրուս Ասուլի» դեմ «Կամպեոնես» գավաթի խաղում դարձել է գոլի հեղինակ և կատարել գոլային փոխանցում՝ օգնելով «Ինտեր Մայամիին» հաղթել 2։0 հաշվով։ Այդ գոլը Մեսսիի համար 100-րդն էր ակումբի կազմում։

«Երբ տեսնում ես, թե ինչ արեց Մեսսին այս խաղում և ինչպես անցկացրեց աշխարհի առաջնությունը, հասկանում ես, որ պատահական չէ, որ նա կրկին «Ոսկե գնդակի» հավակնորդ է։ Նա, թերևս, մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն էր, իսկ նախորդ մրցաշրջանն էլ անցկացրեց անհավանական մակարդակով»,- ասել է Բեքհեմը։

Նրա խոսքով՝ Մեսսին 39 տարեկանում էլ կարողանում է ազդել յուրաքանչյուր խաղի ընթացքի վրա։

«Ոչ ոք 39 տարեկանում ի վիճակի չէ նման մակարդակով խաղալ։ Նա արժանի է «Ոսկե գնդակին», իսկ իմ կարծիքով՝ պետք է ստանա այն»,- նշել է Բեքհեմը։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ կան նաև այլ բարձրակարգ ֆուտբոլիստներ՝ Հարի Քեյնը, Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը, սակայն հավելել է․ «Երբ խոսքը Լեոյի մասին է, ես նրա ամենանվիրված երկրպագուն եմ»։

Share.