Կանադայի վարչապետ Մարկ Քարնին պատմել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գարնանը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ իրեն նվիրել Սպիտակ տան խորհրդանշական «բանալին»:
«Հանդիպման վերջում նախագահ Թրամփն ասաց. «Մա՛րկ, ես ուզում եմ քեզ իսկապես արտասովոր մի բան տալ»: Ես բացում եմ տուփը, իսկ այնտեղ մի մեծ ոսկե բանալի է: Ես ասում եմ. «Վա՛ու, պարո՛ն նախագահ, սա հիանալի էր»»,- հայտարարել է Քարնին:
Այնուհետև Թրամփը կատակել է, որ եթե Կանադայի վարչապետն այդ բանալիով գա Սպիտակ տուն, նրան «գուցե գնդակահարեն»:
Քարնիի խոսքով՝ այս դիտողությունը որոշակի չափով արտացոլում է ամերիկյան առաջնորդի հետ իր հարաբերությունների ներկայիս բնույթը:
