Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ձևավորել կոալիցիա:

«Իսրայելը չի ցանկանում կառավարություն, որը կախված կլինի այն կուսակցություններից, որոնք աջակցում են ահաբեկչությանը և մերժում հրեական պետության գոյության իրավունքը։

Մենք ձգտում ենք ձևավորել կառավարություն մեր գործընկերների և ցանկացած կուսակցության հետ, որը ցանկանում է միանալ մեզ և չի աջակցում ահաբեկչությանը։ Ես բաց եմ այս հարցի շուրջ բանակցությունների համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ տվյալներով՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ստանում է 53 տեղ Քնեսեթում, իսկ ընդդիմադիր ուժը՝ 48: Արաբական կուսակցությունների ցուցակը 19 մանդատով զբաղեցնում է երրորդ տեղը։

Կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է կոալիցիա, որը վերահսկում է Քնեսեթում առնվազն 61 տեղ, որոնք դեռևս չի ստանում և ոչ մի քաղաքական ուժ: Եթե պատգամավորներից և ոչ ոք այդպես էլ չկարողանա կայուն կոալիցիա ձևավորել, ապա 90 օր անց կնշանակվեն նոր ընտրություններ: Նեթանյահուն կշարունակի գլխավորել Իսրայելի կառավարությունը մինչև նոր կաբինետի երդման պահը:

Share.