Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը նախորդ շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել վերսկսել Իրանին հասցվող հարվածները, հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավարը հիմնավորում և պնդում էր Իրանի դեմ ռազմական գործողություններն օր առաջ սկսելու անհրաժեշտությունը, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշռադատում է Թեհրանի դեմ գործողությունների իր տարբերակները։
«Մոսադի» ղեկավարը, որը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մերձավոր գործակիցն է, անցած ուրբաթ Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ և նրանց, ի թիվս այլ տեղեկությունների, ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իսրայելական հետախուզության տվյալները, հայտնել են աղբյուրները։ Նրանք նշել են, որ հանդիպումների ընթացքում Գոֆմանը հանդես է եկել Իրանին ավիահարվածներ հասցնելու նոր բազմօրյա արշավի օգտին։
