Իսրայելը հերթական անգամ ԿՀՎ-ին տվյալներ է փոխանցել Իրանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին սպառնացող ենթադրյալ վտանգի մասին տեղեկություններ: Այս մասին գրում է «Israel Hayom» թերթը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Իսրայելն ԱՄՆ-ին վերջին մեկ տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ նախազգուշացրել է Դոնալդ Թրամփի դեմ իբր նախապատրաստվող մահափորձի մասին, սակայն ամերիկյան հետախուզությունն այդպես էլ չի կարողացել հաստատել այդ տեղեկությունները։

««Մոսադ»-ի հետախուզությունը ԿՀՎ-ին տվյալներ է տրամադրել, որոնց համաձայն՝ Իրանը մտադիր է իր թիրախը դարձնել նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմի բարձրաստիճան անդամներին»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ «Մոսադ»-ը այս տվյալները տրամադրել է ի պատասխան ԱՄՆ հետախուզության հարցման:

Ավելի վաղ իրանական կողմը հերքել էր ԱՄՆ-ում հնչող այն պնդումները, թե Թեհրանն իբր մահափորձ է նախապատրաստել նախագահ Թրամփի դեմ:

Share.