Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծած անվտանգության համակարգն ի վիճակի չէ պաշտպանել հանրապետությունը Մերձավոր Արևելքից եկող սպառնալիքներից։

Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի կարևոր անդամն է, սակայն կազմակերպության ձևավորած եվրոպական անվտանգության համակարգը չի տարածվում մերձավորարևելյան տարածաշրջանի վրա։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ Անկարան երկար տարիներ բախվում է Իրաքից և Սիրիայից եկող սպառնալիքներին, հաղորդել է Turkiye թերթը։

Նախարարն ընդգծել է, որ եվրոպական անվտանգության համակարգը երկար ժամանակ հիմնված է եղել ՆԱՏՕ գոյության վրա, սակայն Անկարայի դիրքը պահանջում է հաշվի առնել նաև Եվրոպայի սահմաններից դուրս տիրող իրավիճակը։ «Թուրքիան ՆԱՏՕ կարևոր անդամն է, սակայն անվտանգության այն համակարգը, որը ՆԱՏՕ-ն ստեղծել է Եվրոպայում, չի ապահովել մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում, քանի որ մեր շահերը տարածվում են նաև այլ ռազմավարական տարածաշրջանների վրա»,– հայտարարել է Ֆիդանը խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի քննարկումների ժամանակ։

Share.