Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Զարմանալի է զարմանքը՝ Հայաստանի դպրոցներում գրագիտության ցածր մակարդակի առնչությամբ։ Կամ, դրանից կարող է զարմանալ միայն մարդը, որը ոչ մի կերպ առնչություն չի ունեցել դպրոցական կյանքին ու միջավայրին։
Հայաստանի հանրակրթության ոլորտը աստիճանաբար վերածվել է սպառողական հասարակության մի յուրօրինակ կոնգլոմերացիայի, որտեղ առաջնայինը պերճ ծիսականությունն է՝ տարատեսակ առիթներով։ Ընդ որում, դա է նաև ծնողական հանրության մի ստվար մասի պահանջարկը։ Դե, հանրակրթությունն էլ հարմարվել է այդ պահանջարկին, յուրաքանչյուր դպրոցում ուսուցչական մի փոքր խմբի բացառությամբ, որոնք շարունաում են «անհավասար» կռիվ տալ դպրոցն առավելապես ուսումնական պրոցեսի հարթակ պահելու համար»։
