Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Դրանց բացակայության պայմաններում տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի։ Օրինազանց վարորդների համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
