Վեց ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցված հատվածները միացնելու համար մնացել էր ընդամենը 270 մետր, որը տարիներ շարունակ անավարտ էր գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։ Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն մեկնարկել է։
«Վեց ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Այս հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը»,- ասել է Ավինյանը։
Նա նշել է, որ ճանապարհի ամբողջական գործարկմամբ տարանցիկ հոսքերի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով՝ թեթևացնելով հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Ըստ քաղաքապետի՝ միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին։
