Հայաստանի՝ Եվրոպական միություն անդամակցելը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, այս հարցի վերաբերյալ Մոսկվայի հետ որևէ շփում չկա։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումում (ՎԷՖ)։
«Ոչ, — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ — Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այնպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է»։
