ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության կարճաժամկետ ֆինանսավորման մասին օրինագիծը՝ կանխելով կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցումը։

«2026 թվականի սեպտեմբերի 2-ին՝ չորեքշաբթի, նախագահը ստորագրել է «2027 թվականի շարունակական հատկացումների և ֆինանսավորման երկարաձգման մասին օրենքը», որը ներառում է կարճաժամկետ շարունակական ֆինանսավորման բանաձև՝ նախատեսելով միջոցների հատկացում դաշնային գործակալություններին 2027 ֆինանսական տարվա համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 11-ը», – հաղորդում է Սպիտակ տունը։

Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել էր օրինագիծը 370 «կողմ» ձայնով, 48 օրենսդիրներ հանդես էին եկել «դեմ»։

Օրինագիծը նախատեսում է դաշնային գործակալությունների ֆինանսավորումը ներկայիս ծավալով մինչև դեկտեմբերի 11-ը։

Օրենսդիրները մտավախություն ունեին, որ կարող է կրկնվել անցյալ տարվա իրավիճակը՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։

Անցած աշնանը տեղի էր ունեցել կառավարության աշխատանքի ռեկորդային տևողությամբ՝ 43-օրյա դադարեցում։ Այնուհետև հաջորդել էր ներքին անվտանգության նախարարության աշխատանքի դադարեցումը, որը տևել էր 76 օր։

ԱՄՆ-ում ֆինանսական տարին տևում է հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը և անմիջականորեն կապված է բյուջետային ցիկլի հետ։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նախատեսված են 2026 թվականի նոյեմբերի 3-ին։

Share.