Եվրոպան շարունակում է ձգտել ընդլայնման և փորձում է Հայաստանին ներքաշել իր ազդեցության գոտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, միաժամանակ թիրախավորելով Հայաստանը և անբարյացակամ քայլեր ձեռնարկելով մի շարք այլ երկրների նկատմամբ։

Վենեդիկտովը նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվել է դեպի արևելք՝ իր կազմում ներառելով Ֆինլանդիան և Շվեդիան՝ հակառակ նախկինում տված խոստումների։

Share.